ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Ֆրանսիան միշտ ուշադրությամբ և նրբանկատորեն է մոտեցել ղարաբաղյան խնդրի կարգավորմանը

Ֆրանսիան միշտ ուշադրությամբ և նրբանկատորեն է մոտեցել ղարաբաղյան խնդրի կարգավորմանը
16.09.2017 | 09:53

Ֆրանսիայի Եվրոպայի և ԱԳ գործերի նախարարին կից պետքարտուղար Ժան Բատիստ Լեմուանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ քննարկել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը։

«Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ժամանակ ես ասել եմ, որ Ֆրանսիան՝ որպես համանախագահ երկիր, կողմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ ճանապարհով կարգավորմանը»,- ԱՊԱ-ի փոխանցմամբ՝ լրագրողներին ասել է Լեմուանը։ Նրա խոսքով՝ միջնորդական առաքելությունը կատարելու համար Ֆրանսիան անում է հնարավոր ամեն ինչ։ «Ես մշտապես կապի մեջ եմ ֆրանսիացի համանախագահ Վիսկոնտիի հետ։ Համանախագահները բարեխղճորեն կատարում են իրենց աշխատանքը։ Ներկա պահին գործընթացը շարունակվում է։ ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի շրջանակում նախարարների մակարդակով հանդիպում է ծրագրվում։ Հնարավոր է՝ ապագայում ավելի բարձր մակարդակի հանդիպում տեղի ունենա։ Ֆրանսիան միշտ ուշադրությամբ և նրբանկատորեն է մոտենում այդ հարցին»,- ասել է Լեմուանը։

Դիտվել է՝ 6477

Մեկնաբանություններ